Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե չլինի անկանխատեսելի իրավիճակ, բացառում եմ, որ կհրաժարվենք արտահերթից. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

 ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը որևէ միտում չի տեսնում այն հարցում, որ Կառավարությունը երեկ հարց ու պատասխանի ընթացում իշխանական խմբակցությունց դուրս եկած պատգամավորների հարցերին չպատասխանեց․

«Ես որևէ միտում չեմ տեսնում, կարծում եմ՝ դրանք այնպիսի հարցեր են, որոնց պետք էր գրավոր պատասխանել»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Հակոբյանն ասում է՝ կողմ է եղել արտահերթ ընտրություններին, որպեսզի դրանով նվազեցվի լարվածությունը․

«Լարված ընտրություն չեմ կարծում, որ կանցկացվի, միգուցե լարված քարոզարշավ լինի, ինչպես մյուս քարոզարշավները»։

Հակոբյանը հիշեցնում է իրենց անցկացրած նախորդ ընտրությունները և պնդում, որ այս ընտրություններին ևս չեն կեղծելու, վարչական ռեսուրս չեն օգտագործելու։

Հակոբյանը բացառում է, որ իշխանությունը կհրաժարվի արտահերթ ընտրություններից, եթե չլինի անկանխատեսելի իրավիճակ։

Հակոբյանի խոսքով՝ խոսք է գնում Ընտրական օրենսգրքի մինիմալ փոփոխությունների մասին, ընդդիմությունը պատրաստվելու խնդիր չի ունենա․

«Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ ռեյտինգային ընտրակարգը սխալ է և պետք է փոխվի»։

Պատգամավորի խոսքով՝ ոչ ճգնաժամային կառավարման ընդամենը մեկ տարի են ունեցել, այդ պատճառով չեն հասցրել գնալ Սահմանադրական փոփոխությունների։

Հակոբյանն ասաց՝ քննարկում չի եղել՝ ինքն անձամբ լինելու է ցուցակում, թե ոչ։