Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեր տեղեկատվական անվտանգության կարևոր կոմպոնենտն այլևս գտնվում է թշնամու ձեռքում. Արման Աբովյան (տեսանյութ)

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն ահազանգում է՝ մեր տեղեկատվական անվտանգության կարևոր կոմպոնենտն այլևս գտնվում է թշնամու ձեռքում։ 

ԱԺ-ում «Ա1+»-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե որտեղի՞ց նման տեղեկատվություն, Աբովյանն արձագանքեց․

«Վրացական տեղեկատվական բաց հարթակներում տեղադրվեց մի տեղեկատվություն, ըստ որի՝ Նասիբ Հասանովը, ով Ադրբեջանում ալիևյան կլանի մտերիմն է, դարձել է Caucasus Online ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր։ Սա այն ընկերությունն է, որը մատակարարում է Հայաստանի ամբողջ ինտերնետը, ստացվում է, որ տեղեկատվական անվտանգության առումով այս իշխանությունը ոչ մի վերաբերմունք չի ցուցաբերել»։

Ըստ Աբովյանի՝ սա ահռելի հարված է տեղեկատվական անվտանգության ամբողջ համակարգին։

Պատգամավորն ասում է՝ մոտ մեկ տարի առաջ այս հարցով դիմել է կառավարությանը, ստացել է պատասխան, որ սա Վրաստանի սուվերեն գործն է․

«Հնարավոր չէ՞ր, որ Հայաստանը գներ տրաֆիկ մատակարարող ըներությունը»։ 

Աբովյանը չի բացառում, որ ինչ-որ իրավիճակում Ադրբեջանը կարող է անջատել մեր ինտերնետը, բացի այդ, նրա խոսքով՝ թշնամին կարող է վերլուծել ինտերնետ տրաֆիկը՝ տիրապետելով հույժ գաղտնի տեղեկատվության։