Բացել լրահոսը Փակել լրահոսը
164544108_1718754551630943_2701563270982998427_o
A A
Պաշտոնական

Գավառի, Ջերմուկի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 25-ին՝ ժամը 9։30-ի դրությամբ‚ Գավառի, Ջերմուկի և Մեղրիի տարածաշրջաններում անձրև է տեղում։

 Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: