Բացել լրահոսը Փակել լրահոսը
68927_b
A A
Պաշտոնական

Քարաթափում Հարթավան - Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին․ երթևեկությունը երկկողմանի փակվել է

Մարտի 24-ին, ժամը 08։47-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան - Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

«Ապարանի» ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։