Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-21
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսել է պատրաստվել Բելառուսի հետ խաղին (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսել է նախապատրաստությունը Բելառուսի հասակակիցների հետ ընկերական հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: 

 

ՀՖՖ TV-ն ներկա է եղել մարզմանը և զրուցել հավաքականի պաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ: 

 

Հիշեցնենք, որ մեր Մ-21 հավաքականը նախապատրաստվում է ԵՎՐՈ-2023-ի որակավորման փուլին: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմ է հրավիրել 23 ֆուտբոլիստ:

 

Դարպասապահներ

Արման Ներսիսյան – ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ

Սերգեյ Միքայելյան – ԲԿՄԱ

 

Պաշտպաններ

Աբով Ավետիսյան – «Կիշվարդա» (Հունգարիա)

Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լունեբերգեր» (Գերմանիա)

Կարեն Մուրադյան – ԲԿՄԱ

Արման Ղազարյան – ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Ռադիկ Սարգսյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

 

Կիսապաշտպաններ

Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ

Սերգեյ Մկրտչյան – ԲԿՄԱ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ

Դավիթ Փարեմուզյան – «Լոռի ՖԱ»

Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»

Սերոժ Թիթիզյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

 

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)

Գրենիկ Պետրոսյան – ԲԿՄԱ

Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ

 

Հայաստանի Մ-21 - Բելառուսի Մ-21 ընկերական խաղը կկայանա մարտի 26-ին, ժամը 15։00-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: