Բացել լրահոսը Փակել լրահոսը
164054181_4222929501074826_1980568850163730851_n
A A
Պաշտոնական

Հադրութում ոչ մի դի չի հայտնաբերվել. որոնումներ վաղը չեն լինի

Այսօր Հադրութի շրջանում զոհված զինծառայողների աճյունների հայտնաբերման և տարհանման համար իրականացված  որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Որոնումներ վաղը չեն լինի: Աշխատանքները կվերսկսվեն առաջիկա օրերին:

Պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի բոլոր շրջաններում, բնակավայրերում և դիրքային տարածքներում իրականացված որոնումների, ինչպես նաև ադրբեջանական կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1518 է, նախնական տվյալներով 23-ը՝ քաղաքացիական անձինք են: