Բացել լրահոսը Փակել լրահոսը
163646214_718630625481828_5793831649951106171_n
A A
Պաշտոնական

Ուկրաինա մուտք գործող օտարերկրացիները պետք է ունենան վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ

Վերջին շրջանում Ուկրաինայում արձանագրվել է COVID-19-ի վարակվածության դեպքերի աննախադեպ աճ։ Այս կապակցության նախարարների կաբինետը մարտի 22-ին որոշում է կայացրել առ այն, որ երկրի տարածք մուտք գործող բոլոր օտարերկրյա քաղաքացիներն, անկախ թե որ երկրից են մուտք գործում Ուկրաինա, պետք է, բացի COVID-19 ծածկող ապահովագրությունից, ունենան նաև վերջին 72 ժամում արված ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ (սերտիֆիկատ)։ Այդ մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից։

Սերտիֆիկատը պետք է լինի լաբորատորիայի պաշտոնաթղթի վրա, ստորագրած և կնքած, ուկրաինացի սահմանապահների համար հասկանալի լեզվով (ուկրաիներեն, անգլերեն, ռուսերեն)։ Հակառակ դեպքում օտարերկրացին պետք է անցնի 14-օրյա ինքնամեկուսացման, որը վերահսկվելու է «Дій вдома» բջջային հավելվածի միջոցով (աշխատում է միայն ուկրաինական բջջային օպերատորի քարտով)։

✅Թեստի պահանջը չի տարածվում մինչև 12 տարեկան երեխաների, ինչպես նաև Ուկրաինայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների և ընտանիքների անդամների, բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների անձնակազմերի վրա։

Հստակ պարզաբանում չկա, բայց ենթադրվում է, որ ՊՇՌ թեստը կարելի է հանձնել նաև Ուկրաինայի տարածքում և մնալ ինքնամեկուսացման մեջ՝ մինչև բացասական պատասխան ստանալը։

Թեստավորման պահանջը վերաբերում է նաև Ուկրաինա վերադարձող Ուկրաինայի քաղաքացիների վրա, մի տարբերությամբ, որ թեստը պետք է արված լինի ոչ թե վերջին 72, այլ 48 ժամվա ընթացքում։