Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ–ն վաղը գրավոր կքննի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,– ասվում է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում։