Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էդմոն Մարուքյան․ Ի՞նչ նոր ճգնաժամ կառաջացնի հում «Ընտրական օրենսգրքի» նախագծի ընդունումը (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրում է՝ ինչու են  դեմ ընտրական նոր օրենսգրքի փոփոխություններով ։ Նրա կուսակիցներն առաջարկում են հիմա  չընդունել  «հում «Ընտրական օրենսգրքի» նախագիծը»։

«Նոր օրենսգրքով առաջարկվում է ամբողջական համամասնական ընտրակարգ, ինչը նշանակում է, որ «կուսակցապետերը» կամ կուսակցության խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ։ Նրանք որոշելու են, թե ովքեր են իրենց ցուցակներում անցողիկ տեղերում, այսինքն, ժողովուրդը ընտրելու է կուսակցության՝ լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում», - ասաց նա։

Նրա խոսքով՝ իշխանությունն ասում է՝ պետք է փոխել օրենսգիրքը, սա անարդար է, կրիմինալ է, բայց իրենք են իշխանությունը, ինչո՞ւ չեն բռնում փող բաժանողներին։ Եվ ի՞նչ տարբերություն՝ փող բաժանողը կտա, կասի՝ ընտրեք որևէ կուսակցությա՞ն, թե՞ որևէ անհատի։

Մարուքյանն ասում է, որ իրենք մեկ տարի առաջ առաջարկել էին, որ ընտրություններն արվեն համամասնական ընտրակարգով, բայց բաց ցուցակով։ Ոչ թե տարածքային ռեյտինգային, այլ երկրով, որ հայտնի մարդուն քվեարկեն բոլոր տեղերում․

«Քաղաքական ուժերի էլիտաները ձևավորված են երևանաբնակ մարդկանցից, կամ մարզային ծագում ունեն, օրինակ ինչպես ես, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում են Երևանում։ Քաղաքական ուժը գրելու է երևանաբնակ ցուցակ, և եթե առաջարկվող օրենսգրքով լինի, ընտրությունների արդյունքում ունենալու եք պարլամենտ, որտեղ 90%-ը լինելու է երևանաբնակ», - ասաց Մարուքյանը։

Իրենց առաջարկած տարբերակով, ինչպես նշեց «ԼՀԿ» ղեկավարը․ բոլոր տարածքներից պետք է լինեն պատգամավորներ, լավ կլինի, թե վատ՝ կորոշի ժողովուրդը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են հունիսի 20-ին։