Բացել լրահոսը Փակել լրահոսը
фгхй
A A
Պաշտոնական

Ավելի քան 100 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս

ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ վերջին 2 օրերին ավելի քան 100 ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք և Ամարաս։

«Մի խումբ հայ ուխտավորներ ռուս խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ այցելել են Դադիվանք վանական համալիր: Ռուս խաղաղապահները նաև ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունն Ամարաս քրիստոնեական վանք այցելելիս, որը գտնվում է Արցախում՝ կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։