Բացել լրահոսը Փակել լրահոսը
s0ss3
A A
Սպորտ

Վազգեն Թևանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց ոսկե մեդալ (տեսանյութ)

Հայաստանի ազատոճային ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի վարկանիշային մրցաշարում ոչ միայն նվաճեցին օլիմպիական խաղերի ուղեգիր, այլև դարձան հաղթող:

 

Այսօր կայացած եզրափակիչ մրցամարտում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը 8:3 հաշվով հաղթեց բուլղարացի Գեորգի Վանգելովին: 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը ժամանակից շուտ հաղթեց ադրբեջանցի Հաջի Ալիևին, քանի որ մարտի ընթացքում հաշիվը դարձրեց 9:0:

 

Այդպիսով, մեր երկու ըմբիշները օլիմպիական ուղեգրերից բացի նվաճեցին նաև ոսկե մեդալներ: