Բացել լրահոսը Փակել լրահոսը
162227487_10221237881202323_3940709926596299951_n
A A
Պաշտոնական

Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանում վնասվել է մոտ 110 աղբաման

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանում վնասվել է (հիմնականում՝ այրվել է) մոտ 110 աղբաման։

2020-ին ամբողջ տարվա ընթացքում՝ շուրջ 400։

Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը։

Մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ ֏ 90 000»։