Բացել լրահոսը Փակել լրահոսը
161177233_4202178353149941_3144943462538481725_o
A A
Պաշտոնական

Մարտու շրջանի հարավ-արևելյան թևից հայտնաբերվել է ևս 3 զոհված զինծառայողի աճյուն

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:
 
Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն: