Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկի» ավագի ֆանտաստիկ գոլը հաղթանակ բերեց «Նոայի» նկատմամբ (տեսանյութ)

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Նոան» սեփական դաշտում սեփական դաշտում ընդունեց «Փյունիկին» և զիջեց 0։1 հաշվով։ Միակ գոլը 45+4 րոպեին հեռահար հուժկու հարվածով խփեց հյուրերի ավագ Սերոբ Գրիգորյանը։

«Փյունիկը» երկրորդ հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում, վաստակեց 12 միավոր և մոտեցավ 7-րդ հորիզոնականում գտնվող «Վանին»։ «Նոան» երկրորդ պարտությունը կրեց վերջին երեք խաղում և վաստակած 22 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում։