Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Եկեղեցու չարամիտ այցելուն հայտնաբերվեց (տեսանյութ)

Արարատի բաժնի համայնքային ոստիկանները գողության վերաբերյալ ստացել էին տեղեկություններ, որոնք իրացվեցին մարտի 12-ին: Նրանք կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Տափերական գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Նա խոստովանեց, որ հունվարի 6-ին, ժամը 22-ի սահմաններում, մտել է Նոր ուղի գյուղի նորակառույց «Սուրբ Ամենափրկիչ» եկեղեցի, պտուտակահանով բացել գանձանակի փականը և գողացել 5200 դրամ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նա նույն եկեղեցու գանձանակից գողություն է արել նաև հունվարի 11-ին, 19-ին, 20-ին ու 28-ին: Ընդ որում, միշտ չէ, որ գանձանակում փող է եղել:
Եկեղեցու կառուցապատողից ընդունվել է հաղորդում: Իսկ հարցին, թե ինչու նախկինում չի դիմել ոստիկանություն` կառուցապատողը պատասխանել է, որ փորձել է իր ուժերով գտնել գողին, նույնիսկ միջոցներ է ձեռնարկել այդ ուղղությամբ, բայց` ապարդյուն:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։