Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 16.03.
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը քառորդ եզրափակիչում կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի նախաձեռնությամբ կազմակերպված արագ շախմատի առցանց մրցաշարում այսօր կկայանան քառորդ եզրափակիչ հանդիպումները:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը, որը խմբային փուլում զբաղեցրել է 8-րդ վերջին անցումային տեղը, այս փուլում կհանդիպի Մագնուս Կառլսենի հետ, որը 10,5 միավորով գրավել է առաջին հորիզոնականը:

Քառորդ եզրափակիչում մրցակիցները այսօր և վաղը «նոկաուտ» համակարգով կանցկացնեն արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած երկու մրցամարտ: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեքում: Այս փուլում անհաջողության մատնված չորս շախմատիստները կստանան 10 հազարական դոլար խրախուսական  պարգևավճար: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է, որից 60 հազարը բաժին կհանսի հաղթողին: