Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lichtenshtajn
A A
Սպորտ

Լիխտենշտեյնը 23 ֆուտբոլիստով կպատրաստվի Հայաստանի հետ խաղին

Ֆուտբոլի Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Ստոկլազան հրապարակել է Հայաստանի ընտրանու հետ խաղին նախապատրաստվելու համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Նրանք 23-ն են, 3 դարպասապահ, 10՝ պաշտպան, 7՝ կիսապաշտպան, 3՝ հարձակվող: 

Ինչպես նշում է Լիխտենշտեյնի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գլխավոր մարզիչն այս անգամ չի հրավիրել թիմի երեք փորձառու խաղացողներին՝ Դենիս Սալանովիչին, Մարսել Բյուխելին և Մարտին Բյուխելին: Ըստ աղբյուրի, առաջինը վնասվածք է ստացել, երկրորդը հայտարարել է հավաքականից հեռանալու մասին, իսկ երրորդը դեռ չի վերականգնվել վնասվածքից: Նրանց կփոխարինեն երեք նորեկներ, որոնք երիտասարդական հավաքականի խաղացողներ են:

Լիխտենշտեյնի հավաքականը Հայաստանի հետ խաղին կսկսի պատրաստվել եկող երկուշաբթի, մարտի 22-ին: Հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին, Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, տեղի ժամանակով ժամը 20:45-ին: Խաղը կանցկացվի առանց հանդիսականների: