Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու․ՊՆ փոխնախարար (տեսանյութ)

«Կապանի առաջնագծում որևէ մտահոգվելու լուրջ առիթ չկա», ասաց  ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։

 Արման Սարգսյանը հերքեց համացանցում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանում գտնվող N հենակետը․

«Որևէ դիրքի հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»,- ասաց Սարգսյանը և նշեց՝ անակնկալներ չեն լինելու։

Տարածված տեսանյութի հետ կապված Ռազմական ոստիկանությունում իրականացվում է նյութերի նախապատրաստում,-ասաց փոխնախարարը և հավելեց՝ ԳՇ-ն և ՊՆ-ն ամեն ինչ անում են՝ զինվորների վիճակը բարելավելու համար․

«Կան խնդիրներ, բայց ամեն ինչ արվում է, որ անվտանգային միջավայրը բարելավվի»,- վստահեցրեց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է զորավարժություններին, Սարգսյանն ասաց՝ այս պահին բանակը վերահսկում է իրավիճակը, և խուճապային տրամադրություններ ստեղծելու անհրաժեշտություն չկա, իսկ խնդիրները լուծվում են հընթացս։

Հնարավոր նոր պատերազմի վերաբերյալ հարցադրմանը Սարգսյանն արձագանքեց․

«Այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու, բայց դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը՝ կարելի է ասել, որ ամեն վայրկյան կարող է լինել նոր պատերազմ»։