Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ընդդիմադիրներին չհաջողվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

ԱԳՆ-ի մոտ հավաքված ցուցարարներին չհաջողվեց հանդիպել Նիկոլ Փաշինյանին ո՛չ ԱԳն մուտք գործելիս, ո՛չ ԱԳՆ շենքից դուրս գալիս։

Ցուցարարներից մեկը նախ հայտարարեց՝  տեղեկատվություն ունեն, թե Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ շենք այցելել է նախատեսվածից մեկ ժամ շուտ

«Ուզում ենք Նիկոլ Փաշինանին ասել, որ մենք քեզ միշտ հետապնդելու ենք, միշտ ցույց ենք տալու, որ դու այս երկրում իշխանություն չունես, որ դու պատմության մեջ մնալու ես Արցախը հանձնած մարդ։ Եթե այս մարդը մեկ տոկոս անգամ սիրեր մեր երկիրը, ամսի 10-ից հետո կամ սեպտեմբերի 27-ից հետո հրաժարական կտար»,-նշեց ԱԳՆ-ի մոտ ակցիա իրականացող քաղաքացին։

Որոշ ժամանակ անց ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, թե իրենց ասել են՝  շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է եւ հեռացել

«Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է եւ ինչ-որ քաղաքացիական մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով՝ հեռացել է»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ ԱԳՆ շենք, իսկ «Հայրենիքի փրկության շարժման անդամները հավաքվել էին այնտեղ՝ հերթական բողոքի ակցիան իրականացնելու։

Ընդդիմադիրները շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ այնտեղ շարունակելու իրենց ակցիան, քանի որ այնտեղ ժամը 15։00-ին նախատեսված է հանդիպում Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի միջև։