Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

Հայաստանից Ռուսաստան կոշիկի արտահանմամբ զբաղվողները հրավիրվում են մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

Հայտարարություն

Հայաստանից Ռուսաստան կոշիկի արտահանմամբ զբաղվողները հրավիրվում են մասնակցելու ազգային օպերատորի պիլոտային ծրագրին

 

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 28-ի N 2195–Լ որոշման,  Եվրասիական տնտեսական միության շրջանակում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր ճանաչված «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ավարտել է ծրագրի մշակումը և պատրաստ է իրականացնել պիլոտային նախագծի ներդրում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկի արտահանմամբ զբաղվող կազմակերպություններին հրավիրում է մասնակցել փորձնական ծրագրին: 

Ցանկացողներն ազգային օպերատորի ներկայացուցչի հետ կարող են կապ հաստատել մարտի 15-ից հետևյալ եղանակներով՝ հեռ +374 10 300 300, էլ հասցե՝ [email protected], ժամը 10։00–17։00-ն։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին