Բացել լրահոսը Փակել լրահոսը
207103
A A
Պաշտոնական

Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում

Ուշադրություն

 

Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:

 

 

 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 12-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ, մարտի 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը կնվազի 4-5, 13-ի գիշերը 9-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 12-ի քաղաքի առանձին հատվածներում սպասվում է ձյուն, քամու ուժգնացում 17-20 մ/վ։ Մարտի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 

Երևան քաղաքի մարտի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`                    18.30C (1968 թ.)
    · Օդի նվազագույն ջերմաստիճան`                         -17.50C (1985 թ.)
    · Օդի միջին օրական ջերմաստիճան`                       5.40C