Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+anglia
A A
Սպորտ

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կատարված կորոնավիրուսի հերթական թեստավորում է հայտնաբերել է վարակման երկու նոր դեպք: Այդ մասին տեղեկացնում է լիգայի պաշտոնական կայքը:

Թեստավորմանը մասնակցել է 2875 ֆուտբոլիստ և ակումբի աշխատակից: Կորոնավիրուսով վարակվածները 10 օրով մեկուսացվել են: Լիգան  հայտարարել է, որ ելնելով առաջնության կանոնակարգից, իրենք իրավունք չունեն հրապարակելու կոնկրետ անուններ: 

Ի դեպ, ընթացիկ մրցաշրջանում անցկացված թեստավորումներում բոլորից շատ դեպքեր գրանցվել է 2020թ դեկտեմբերի վերջին, Սուրբ ծննդյան տոներից հետո՝ 40 նոր վարակակիր: