Բացել լրահոսը Փակել լրահոսը
71290396_2222078867920301_6566121129969188864_o_v1.thumb
A A
Սպորտ

Եռացատկորդ Լևոն Աղասյանը 5-րդն է Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Հայաստանի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանը 5-րդ տեղն է զբաղեցրել լեհական Տորուն քաղաքում ընթացող թեթև աթլետիկայի Եվրոպայի 2021 թվականի առաջնությունում:

Աղասյանը ցույց է տվել 16,55 մ. արդյունք:

«5-րդը Եվրոպայում … Այն արդյունքը չէր, որ ցանկանում էի, բայց ամեն դեպքում մրցաշրջանի առաջին մրցման համար լավ էր: Ինձ ուժեղ և մոտիվացված եմ զգում ամառվա համար»,- գրել է Աղասյանը ֆեյսբուքի իր էջում:

Ոսկե մեդալը նվաճել է կուբացի Պեդրո Պաբլո Պիկարդոն, որը ներկայացնում է Պորտուգալիան: Նա գերազանցել է բոլոր մրցակցիներին՝ ցատկելով 17,30 մ.: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ադրբեջանի ներկայացուցիչ, ազգությամբ կուբացի Ալեքսսիս Կոպելոն՝ 17,04 մ. արդյունքով, իսկ եռյակը եզրափակել է Գերմանիայի ներկայացուցիչ Մաքս Հեբը՝ 17,01 մ. արդյունքով: