Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess elina
A A
Սպորտ

Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարտվեց քառորդ եզրափակիչում և դուրս մնաց պայքարից

Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը այսօր մասնակցեց Chess.com կայքի հարթակով անցկացվող կայծակնային շախմատի առցանց մրցաշարին, որը կազմակերպել է կանանց շախմատի աշխարհի նախկին չեմպիոնուհի, ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկը:

1500 դոլար մրցանակային հիմնադրամ ունեցող այս մրցաշարին մասնակցելու իրավունք էին ստացել ընտրական 7 մրցաշարերի հաղթողներն ու կանանց կայծակնային շախմատի աշխարհի գործող չեմպիոն Կատերինա Լահնոն:

Քառորդ եզրափակիչ փուլում գրոսմայստեր Էլինա Դանեիլյանի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Իրինա Կաշլինսկայան էր: Առաջին չորս հանդիպումներից հետո մեր շախմատիստուհին առջևում էր 2,5:1,5 հաշվով, սակայն մնացած երկու պարտիաները նա տանուլ տվեց և դուրս մնաց պայքարից:

Կիսաեզրափակիչում Իրինա Կաշլինսկայան հանդիպեց Կատերինա Լահնոյի հետ: Աշխարհի չեմպիոնը 3,5:1,5 հաշվով վստահ հաղթանակ տարավ և մտավ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Անաստասյա Բոդնարուկի հետ, որը կիսաեզրափակիչ մրցախաղում 4:3 հաշվով պարտության մատնեց վրացուհի Մերի Արաբիձեին:

Նշենք, որ մրցաշարի հաղթողը կստանա 500 դոլար պարգևավճար: Քառորդ եզրափակիչում պարտված  շախմատիստուհիները, այդ թվում Էլինա Դանիելյանը, կստանան 100-ական դոլար: