A
A
Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ. ԱՀ նախագահ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառումէ կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր հանդիպել է «Հայկական աշխարհագրական նախագծի» անդամ մի խումբ երիտասարդների հետ, ովքեր իրենց հայրենիքի արցախյան հատված են այցելել Կաչաղակաբերդ բարձրանալու համար: «Հետպատերազմյան շրջանում այս ձևաչափով սա իմ առաջին հանդիպումն էր, որը հատուկ ուղերձ ուներ՝ Մայր Հայրենիքում և Սփյուռքում ապրող մեր հազարավոր երիտասարդներին ուղղված. Արցախն այսօր առավել, քան երբևէ, գրկաբաց սպասում է բոլորիդ»,- գրել է Արայիկ Հարությունյանը: Մանրամասները՝ տեսանյութում։