Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց ձյուդոյի Տաշքենդի «Մեծ սաղավարտում» (տեսանյութ)

Հայաստանի առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց Տաշքենդում ընթացող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Երրորդ տեղի համար մրցամարտում մեր 73 կգ քաշային մարզիկը իպոնով մաքուր հաղթանակ տարավ ֆրանսիացի Գիլոմ Չայնեի նկատմամբ:

Ֆերդինանտ Կարապետյանն ոչ միայն բրոնզե մեդալ նվաճեց, այլև վաստակեց 500 վարկանիշային միավոր, որը նոր հնարավորություն է տալիս պայքար մղելու Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրի համար: