Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Արմեն Սարգսյանը  ներկայացված միջնորդագիրը  անտեր է թողել, նշանակում է՝ համաձայնություն է տվել․ Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովի իշխանական պատգամավորները մոռացել են, թե ինչի համար են հավաքվել, շեղվել են օրակարգից։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով իր և ԱԺ փխխոսնակ Ալեն Սիմոնյանի մեջ տեղի ունենցած կարճ վեճին։

Հիշեցնենք՝ ԱԺ իշխանական պատգամավորները այսօրվա նիստում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրեր ուղղեցին նոյեմբերի 15-ի հայտարարության քաղաքական լինել-չլինելու վերաբերյալ, ինչը Պետրոսյանը համարեց օրակարգից շեղում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահը դիմել էր դատավորներին ու հորդորել իրենց գործով ցույց տալ՝ իրենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ։

Պետրոսյանը հիշեցրեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածությունների ներկայացնումն է օրակարգում, մինչդեռ, իշխանական պատգամավորները ԲԴԽ նախագահին այլ հարցեր են տալիս․

«Լավա չեն հարցնում՝ ինչ են հուշում աստղերը, երբա կնքվել քո մորքուրի մարդը»։

Ըստ Պետրոսյանի՝ իմքայլականների հարցերը արդարադատությանը միջամտելու դասական օրինակ են, որը հակասում է ՀՀ Սահմանադրությունը․

«Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ակնարկ արեց, դժգոհեց ԲԴԽ-ից, հիմա սրանք դրա համար ոգևորվել են»։

Պետրոսյանն անդրադարձավ նաև նախագահ Արմեն Սարգսյանի որոշմանը, որով չստորագրեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը և չդիմեց ՍԴ։

Փոխարենը՝ առանձին դիմումով նախագահը դիմելու է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Պետրոսյանը հայտարարեց՝ նախագահը վարվեց այնպես, ինչպես վարվել է միշտ․

«Ես իր հետ հանդիպման ժամանակ ասացի՝ դուք եզակի հնարավորություն ունեք ձերբազատվել այն մեղադրանքից, ըստ որի Դուք վարչապետի կամակատարն եք, փաստորեն ինքը չկարողացավ ազատվել»։

Պետրոսյանի խոսքով, եթե ներկայացված միջնորդագիրը Արմեն Սարգսյանը անտեր է թողել, նշանակում է՝ համաձայնություն է տվել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելուն։