Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

«X-100» կայանը խափանում է ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը (տեսանյութ)

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար  Հակոբ Արշակյանը  տեսանյութ է հրապարակել ՖԲ-ում՝ ներկայացնելով հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայանը։

Կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման GPS, GLONASS և այլ տեսակի համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների և այլ սարքերի տեղորոշման համակարգերի աշխատանքը մինչև 100կմ հեռավորությամբ խափանելու նպատակով:

Ռազմարդյունաբերական համալիրի այս և այլ մշակումներին կարող եք ծանոթանալ մարտի 25-27 Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող #Արմհայթեք սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։