Բացել լրահոսը Փակել լրահոսը
155858241_4164576113576832_4967641341273235983_n
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել է մեկ զոհված զինծառայողի մասունք․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, այսօր իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել:

Օրվա երկրորդ կեսին Մարտակերտի զորամասերից մեկի հարակից տարածքում զինվորները հայտնաբերել են մեկ զոհված զինծառայողի մասունք: Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի վերջինիս ինքնությունը:

Որոնումները կշարունակվեն վաղը: Ուղղությունների մասին կհայտնենք առավոտյան:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1486 աճյուն:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։