Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ովքե՞ր են մասնակցում Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից առաջ «Ա1+»-ի տեսախցիկը շրջեց հրապարակում, զրուցեց քաղաքացիների հետ՝ հասկանալու՝  ովքեր և որտեղից են եկել մասնակցելու հանրահավաքին։

«Ա1+»-ի հետ զրուցած բոլոր քաղաքացիները պնդեցին՝ եկել են սատարելու Նիկոլ Փաշինյանին սեփական կամքով,  որևէ մեկը չի հորդորել մասնակցել հանրահավաքին և երթին։

«Մեր գյուղի 95 տոկոսը սատարում է Նիկոլ Փաշինյանին»,-պնդեց Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղից մի երիտասարդ։

Իջևանցիները հավաքված էին հրապարակի մի հատվածում, ասացին՝ եկել են մասնավոր մեքենաներով, գալու նատակը երկրին տեր կանգնելն է․

«Մեր ճանաչած ամենաազնիվ մարդն է այս շարժման մեջ»,-նշեց իջևանցի մի տղամարդ։

Հավաքվածների շարքում իջևանցիների հետ էր նաև  Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, վերջինս պնդեց՝ բոլորը եկել են անձնական մեքենաներով, որևէ մեկին քաղաքապետարանը չի հորդորել մասնակցել հանրահավաքին։