Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Էքստրիմ են ուզում, թող բարձրանան, տանիքներից նետվեն, շենքեր մագլցեն, ինչո՞ւ են ժողովրդին փողոց հանում․ Արա Սահակյան (տեսանյութ)

Գտնվում ենք քաղաքական ճգնաժամի մեջ, և այն իշխանության հիմար քայլերի պատճառով, գնալով խորանում է։ Այս կարծիքին է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը։

Վերջինս համոզված է՝ ՀՀ Գլխավոր շտաբը, վարչապետի հրաժարականը պահանջելով, չի խառնվել քաղաքական որևէ գործընթացի, նրանք որևէ քաղաքաքկան կուսակցության անդամ չեն, որևէ քաղաքական հավաքներ չեն կազմակերպել։

Սահակյանը հարց է բարձրացնում՝ ի՞նչ է անում իշխանությունը փողոցում, կառավարմամբ զբաղվելու փոխարեն ինչո՞ւ է հավաքվում փողոցում․

«Այս մադիկ իսկապես քյալագյոզ են, եթե էքստրիմ են ուզում, թող բարձրանան, տանիքներից նետվեն, թող բարձրահարկ շենքեր մագլցեն, բայց ինչո՞ւ են  ժողովրդին փողոց հանում, ի՞նչ ունեք ասելու, որ չեք կարողանում ասել»։

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամը պնդում է՝ ԳՇ-ի հայտարարությունից հետ կառավարության նիստը պետք է ընդհատվեր, Կառավարության անդամները պետք է ծանոթանային և քննարկեին այդ հայտարարությունը, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ պետք է հրավիրվեր, պետք է լսեին Գլխավոր շտաբի պետին, պետք է հրավիրվեր նաև Ազգային ժողովի արտահերթ, հերթական նիստեր․

«Գլխավոր շտաբի պետը, հայկական բանակի ղեկավարությունը գիտեն ավելին, քան մենք գիտենք, սպառնալիքներն ավելի մերկ են տեսնում, ավելի հեռուն են տեսնում»,-նշում է բանախոսը։

Սահակյանը պնդում է՝ պետության գլխավոր խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարը չէ, պետության գլխավոր խնդիրը քաղաքացիների անվտանգությունն է, մինչդեռ այս իշխանությունը մարդկանց անվտանգությունը ածանցյալ համարեց։

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին, Սահակյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած վճիռ, որը չի չեղարկվել․

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդին և պետությունը դարձրել է իր ցնորհքների գերի, բայց հանգուցալուծումը շատ մոտ է, սվինների վրա փորձում է պահել իշխանությունը, չի կարողանալու»։

Սահակյանը պնդում է՝ իշխանությունը գնում է ժողովրդի հետ առճակատման․

«Կստանա իր ճակատին»,-պնդում է նա։