Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Զինված ուժերի ստորաբաժանումները միացել են Գլխավոր շտաբի հայտարարությանը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բաղրամյան պողոտայում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Մեզ հենց նոր տեղեկություն հասավ, որ  ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են Զինված ուժերի Գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարությանը՝ այդպիսով հավաստելով բանակի միասնականությունը եւ նվիրվածությունը մեր պետությանն ու ժողովրդին»,- հայտարարեց Մանուկյանը։