Բացել լրահոսը Փակել լրահոսը
155184020_281692920051840_7761773648420084679_o
A A
Պաշտոնական

Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսի նոր դեպքերի կայուն աճ․ անհրաժեշտ է նորից ծավալել կորոնավիրուսային ԲԿ-ներ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ:

Մասնավորապես ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է: Այսպես` 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է ( ~ 7%):
 
Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ: Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը»: