Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba 1
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը և Կարապետ Չալյանը հաղթեցին և մտան եզրափակիչ․ Արթուր Ալեքսանյանը պարտվեց (տեսանյութ)

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս Ամոյանը և Կարապետ Չալյանը Կիևում մեկնարկած ըմբշամարտի միջազգային խոշոր մրցաշարում հաղթահարելով նախնական փուլի արգելքները մտել են եզրափակիչ: Վաղը նրանք կպայքարեն ոսկե մեդալների համար:

Իսկ ահա օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կիսեզրափակիչում անսպասելի պարտվեց Ղրղըզստանի ներկայացուցչին, չնայած մենամարտի ընթացքում հաղթում էր 5:0 հաշվով: Նա վաղը պայքար կմղի բրոնզե մեդալի համար: