Բացել լրահոսը Փակել լրահոսը
1044660
A A
Պաշտոնական

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները եւ կոչ է արել: Ինչպես փոխանցում է Եվրոպայի խորհրդի կայքը, ԵԽ գլխավոր քարտուղարը ուշադիր հետեւում է Հայաստանում զարգացումներին եւ բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել։

Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նշել է.«Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ և ժողովրդավարության ,օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան»։