Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոնը կորորշվի վերջին տուրում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացան շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնության նախավերջին 10-րդ տուրի հանդիպումները:

Մրցաշարը 7,5 միավորով միանձնյա գլխավորող Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով անսպասելի պարտվեց ետնապահ Լևոն Բաբուջյանին: Նրան հետապնդող Արման Փաշիկյանը զիջեց Ռոբերտ Հովհաննիսյանին և ձեռքից բաց թողեց առաջատարին հավասարվելու լավ հնարավորությունը: Երրորդ տեղում ընթացող Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Մամիկոն Ղարիբյանի հետ և վաստակած միավորներով հավասարվեց Արման Փաշիկյանին: Հենց երեք առաջատարներն էլ կպայքարեն չեմպիոնի կոչման համար:

Հովհաննես Գաբուզյանը վերջին՝ 11-րդ տուրում, սևերով կմրցի ներկայիս ետնապահ Տիգրան Պետրոսյանի հետ: Արման Փաշիկյանը սպիտակնորով կխաղա Հայկ Մարտիրոսյանի հետ, իսկ գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը նույն խաղաքարերով ուժերը կչափի իրեն անմիջապես հետապնդող Մանուէլ Պետրոսյանի հետ: Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 28-ին: