Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ խաղաղապահներ
A A
Պաշտոնական

Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է 24 923 պայթուցիկ առարկա․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմի կողմից շարունակվում են Լեռնային Ղարաբաղում պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքները: Հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
 
 
Ռուսաստանի խաղաղապահների կողմից բնակավայրերի ականազերծման եւ ծայրամասերի մաքրման ընթացքում կիրառվում են "Ուրան-6" ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքների կատարման ժամանակ եւ պահպանել տեղանքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակային պայմաններում:
 
Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել Բալիջա հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել՝ ոչնչացվել է տեղում, ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:
 
Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 506 հա տարածք, 468 կմ ճանապարհ, 1 476 բնակարանաշինություն, այդ թվում ՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 923 պայթուցիկ առարկա:
 
Ռուսաստանի Դաշնության Նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի եւ բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
 
Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետեւանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական նշանակության ինժեներական կոմունիկացիաների վերականգնումը