Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (1)
A A
Պաշտոնական

Հայկ Մարությանն ընդունել է Իրանի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին

 Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս Երևանի և Իրանի գործընկեր քաղաքների միջև հարաբերությունները զարգացման դրական ընթացք կունենան:

 Հայկ Մարությանը հույս է հայտնել, որ համաճարակի հետ կապված իրավիճակը հնարավորություն կտա մոտ ապագայում Երևանում կրկին ընդունելու բարեկամ Իրանից ժամանող զբոսաշրջիկներին:

 Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր հերթին նշել է, որ Հայաստանի և Իրանի քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ջերմ կապերը զարգացման մեծ ներուժ ունեն:

 Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու նպատակով: