Բացել լրահոսը Փակել լրահոսը
210
A A
Սպորտ

Պատճառները շատ լուրջ են եղել, որ Լևոնը նման որոշում է կայացրել․Գաբրիել Սարգսյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը «Ա1+»-հետ զրույցում ասաց, որ իր թիմակից Լևոն Արոնյանը ստիպված է որոշում կայացրել տեղափոխվել Միացյալ Նահանգներ։   

«Այն, ինչ նշել է Լևոն Արոնյանն իր հայտարարության մեջ, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը։ Ավելին, կան բաներ, որոնց նա չի ցանկացել անդրադառնալ։

Լևոնը շատ հայրենասեր է, և եթե նա կայացրել է նման որոշում, նշանակում է պատճառները շատ լուրջ են եղել», - մեկնաբանեց անվանի գրոսմայստերը։

Խոսելով առաջիկա պլանների մասին, Գաբրիել Սարգսյանն ասաց, որ դեռևս պարզ չի, թե որ մրցաշարերին կմասնակցի։

«Կորոնավիրուսի պատճառով շատ մրցաշարեր չեղարկվել են և չեն անցկացվում։ Առցանց մրցումներից գերադասում եմ մասնակցել միայն պաշտոնականներին։ Նախատեսում եմ մասնակցել աշնանը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը։  Հուսանք, որ այն չի չեղարկվի։ Այս տարի պետք է կայանար շախմատի հերթական օլիմպիադան, բայց այն հավանաբար կտեղափոխվի 2022 թվական», - եզրակացրեց Գաբրիել Սարգսյանը։