
A
A
Վազգեն Մանուկյանն ու Արմեն Սարգսյանը այսօր կհանդիպեն
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այդ մասին հայտնում են շարժման ֆեյսբուքյան էջում։
«Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում Շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու Շարժման հետագա քայլերը:
