A
A
Հայաստանի 4 բռնցքամարտիկ Սոֆիայում կպայքարի ոսկե մեդալների համար
Աջակցիր «Ա1+»-ինԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի գավաթ»-ի խաղարկությունում այսօր տեղի կունենան կիսաեզրափակիչ մրցամարտերը: Հայաստանից հանդես կգան 4 բռնցքամարտիկ:
Նախ 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը կհանդիպի ռուսաստանցի Իլյա Պոպովի հետ: Ապա 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմրցի Վրաստանը ներկայացնող հայազգի մարզիկ Արտյոմ Յորդանյանի հետ:
Երեկոյան հերթում 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը ուժերը կչափի ռուսաստանցի Ռուսլան Կոլեսնիկովի հետ, իսկ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կհանդիպի ուզբեկ Բոխոդիր Ջալոլովի հետ:
Երեկ քառորդ եզրափակիչ փուլը չկարողացան հաղթահարել 69 կգ քաշային Անի Հովսեփյանն ու 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որոնք պարտվեցին համապատասխանաբար ուզբեկ Նովբախոր Համիդովային և մոլդովացի Դորին Բուկսային: