A
A
«Արարատը» հաղթեց «Արարատ-Արմենիային» և դարձավ միանձյա առաջատար
Աջակցիր «Ա1+»-ինVbet Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացավ 5-րդ տուրից հետաձգված «Արարատ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Չարենցավանում կայացած խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարան նոմինալ դաշտի տերերը։ Միակ գոլը 75-րդ րոպեին խփեց Դիմիտրիյե Պոբուլիչը։
«Արարատն» այս հաղթանակից հետո վաստակեց 24 միավոր և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Նրան հաջորդում են «Արարատ-Արմենիան» ու «Ալաշկերտը», որոնք ունեն 21-ական միավոր։