Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռեալը» հաղթում է կարմիր քարտի, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ բարձր կարգի հաշվին. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներից վերջին երկու խաղերը:

Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:0 նվազագույն հաշվով հաղթեց իտալական «Ատալանտային»: Իսպանացիները միակ գոլը խփեցին այն ժամանակ, երբ դաշտի տերերն արդեն 69 րոպե խաղում էին 10 ֆուտբոլիստով: Բանն այն է, որ հանդիպման արդեն 17-րդ րոպեին խաղի մրցավարը ուղիղ կարմիր քարտ ցույց տվեց «Ատալանտային» հենակետային կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերին, որը խախտել էր կանոնները, բայց ոչ դարպասի դեմ դիմաց, ինչը համարվում է վերջին հույսի խախտում: «Ռեալին» հաղթանակ բերեց 86-րդ րոպեին Մենդիի խփած միակ գնդակը: Հանդիպումից հետո «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին ասել է, որ նման մրցավարներին չպետք է թույլ տալ մտնել խաղադաշտ: Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին:   

Օրվա երկրորդ խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» վստահ հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: Հանդիպումը կայացավ Բուդապեշտում, քանի որ Գերմանիան թույլ չի տալիս անգլիացիներին մուտք գործել երկիր՝ վերջերս «Մառախլապատ Ալբիոնում» հայտնաբերված նոր կորոնավիրուսի պատճառով:

«Մանչեսթեր Սիթին» ի հաշիվ իր բարձր կարգի, յուրաքանչյուր խաղակեսի միջնամասում մեկական գոլ խփեց և հաղթեց 2:0 հաշվով: Անգլիացիները միայն մեկ անգամ մրցակիցին թույլ տվեցին հարվածել ուղիղ դարպասին, սակայն ոչ մի անգամ գնդակը չհանեցին իրենց դարպասային գծից:

Այս թիմերը իրար հետ կրկին կհանդիպեն մարտի 16-ին, Մանչեսթերում: