Բացել լրահոսը Փակել լրահոսը
153757461_4258276870868681_658278891317773393_o
A A
Պաշտոնական

Աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն՝ «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածք

Երեւանի կենդանաբանական այգուց հայտնում են․

«Տեղեկացնում ենք, որ նախորդ տարվա հոկտեմբեր ամսին քաղաքացու կողմից «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ էր բերվել մեկ առանձնյակ աղվես: Քաղաքացին բանավոր ձևով տեղեկացրել էր, որ շտապում է մեկնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու նպատակով և այդ պատճառով որևէ փաստաթուղթ չի կարող ներկայացրել:

Այդ օրվանից ի վեր կենդանին գտնվել է այգու աշխատակիցների մշտական հսկողության և խնամքի ներքո, ստացել կատաղության և հիվանդությունների դեմ համապատասխան պատվաստումներ:
 
Պատերազմի ավարտից հետո կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են կապ հաստատել քաղաքացու հետ, սակայն մինչ օրս չի հաջողվել խոսել նրա հետ:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենդանաբանական այգում կենդանու համար համապատասխան ազատավանդակ չկար, ինչը հնարավորություն չէր տալիս ապահովել աղվեսի բնականոն կենսապայմանները, «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ը՝ կենդանուն բնության գիրկ բաց թողնելու գործընթացին աջակցելու նպատակով, դիմել էր ոլորտը վերահսկող ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:
 
Սույն թվականի փետրվարի 23-ին կազմվեց վայրի կենդանու ընդունման-հանձնման ակտ, որից հետո ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի, կենդանաբանական այգու անասնաբույժի և մասնագետների հետ համատեղ աղվեսը բաց թողնվեց վայրի բնություն՝ «Ջրվեժ» արգելոցային համալիրին հարակից տարածք:
Շնորհակալություն ենք հայտնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին արդյունավետ համագործակցության համար»: