Բացել լրահոսը Փակել լրահոսը
153066630_1696191813887217_6184707038852128760_o
A A
Պաշտոնական

Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է

 Փետրվարի 23-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ‚ սաստիկ բքի պաճառով Մ-2, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ հատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Սպանդարյան-Սիսիան, Սևանի կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածում բուք է։

Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: