Բացել լրահոսը Փակել լրահոսը
153265998_2694342857481060_7260489851600865861_o
A A
Պաշտոնական

Մեղրիի մաքսակետին կից հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա

Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա
 
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
Թիրախային համայքներից և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա և «ՊՏԱԾ-Հ» ծրագրի ու Մեղրու համայանքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում, Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի և գյուղատնտեսական շուկա։
 
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։
 
Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք․մ․ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են թվով 8 տաղավարներ և ճանապարհային նշաններ։
 
Ավտոկայանատեղու համար իրականացվել է 3084 ք․մ․ տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի և սանհանգույցի կառուցման աշխատանքներ։