A
A
Պատերազմից հետո առաջին անգամ Ամարասի պատմական վանքում պատարագ մատուցվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ մատուցված այս Սուրբ Պատարագը Ամարասի վանքում խորհրդանշում էր Արցախի հավիտենականությունը և հոգևոր աջակցություն էր սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու մեր պայքարին: Շնորհակալ ենք սեփական արյամբ ու ջանքով Ամարասի վանքը փրկած հայրենյաց պաշտպաններին. մաշտոցյան այս կաճառը ազգային ու հոգևոր մեծ արժեք ունի մեր ժողովրդի համար: Այս մասին իր ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահը։