Բացել լրահոսը Փակել լրահոսը
150666307_4034162643281387_4398299999954577748_n
A A
Հասարակություն

Քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող, բայց մեկ ժամ պահանջող հարցը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆբ-յան գրառում է արել․
 
«Գյումրու թիվ 25 դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին տեղեկացնում են , որ ռազմական դրության ժամանակ դասադուլ անելու իրավունք չունեն ու եթե դասադուլ են արել, ապա նաև աշխատավարձ չեն ստանա, գործը ուղարկվելու է դատախազություն:
Լավ էս անօրեն մոտեցումով մինչև ո՞ւր :
 
Ես չգիտեմ, թե կրթության նախարարությունը ինչու՞ է ձեռքերը լվացրել քաշվել կողքի :
Միայն այն, որ նորանշանակ տնօրենը ի վիճակի չէ դասապրոցես կազմակերպելու և կոլեկտիվի ու ծնողների վստահությունը շահելու, արդեն խոսում է մի շարք հարցերի մասին։ 
 
Հուսամ Աշխատանքի և սոցիալական հարցերի պետական տեսչությունը, Կրթության տեսչությունը, ԿԳՄՍ-ն հարցին խիստ մոտեցում կցուցաբերեն և մի մեծ համայնքի շահերը չեն ստորադասի մի քանիսի կապրզներից, բարի՛ եղեք, քայլեր ձեռնարկեք և լուծեք անլուծելի թվացող , բայց մեկ ժամ պահանջող հարցը և ազատե՛ք դպրոցը որոշների սիրելի տնօրենից: Ստիպված եմ հրապարակային հանդես գալ, քանի որ գրավոր և բանավոր բոլոր դիմումները ուղարկված են և պատասխանները ամոթալի են:
Ռազմական դրության ժամանակ հովանավորչություն անելուց չխուսափեցին , բայց աշխատավարձ չտալով ու դատախազություն դիմելով են վախեցնում»,- գրել է պատգամավորը: