Բացել լրահոսը Փակել լրահոսը
151805431_4123079567726487_6982787353005983484_o
A A
Պաշտոնական

Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:

Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է: