Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess armenia
A A
Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոնը հաղթեց, իսկ տղամարդկանցը՝ պարտվեց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 2-րդ տուրի պարտիաները։

Կանանց գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը սպիտակ խաղաքարերով վստահ հաղթեց Նարե Առաքելյանին, վաստակեց երկրորդ միավորը և սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Այսօր նա սևերով կմրցի Վերոնիկա Խաչատրյանի հետ, որը ունի 1,5 միավոր և ընթանում է 2-րդ տեղում:

Տղամարդկանց գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը ընթացիկ տուրում զիջեց Արման Փաշիկյանին և կրեց իր առաջին պարտությունը: Նա վաստակած 1 միավորով այժմ գտնվում է 7-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, որոնք վաստակել են 2-ական միավոր:

Այսօր նախատեսված 3-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը սպիտակներով կմրցի Տիգրան Կ. Հարությունյանի հետ, որն ունի 1,5 միավոր: Արման Փաշիկյանը գալիք տուրում կխաղա կես միավոր վաստակած Զավեն Անդրիասյանի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի իրենից կես միավորով ետ մնացող Հովհաննես Գաբուզյանի հետ: Խաղերը կմեկնարկեն ժամը 15:00-ին: